Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը հայտնում է, որ հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածում կապալառու կազմակերպությունը 100մ տարածքում տեղադրում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը։ Աշխատանքները փորձնական են, լաբորատոր ուսումնասիրություններից և դրական արդյունքներից հետո վերին շերտի տեղադրումը կշարունակվի։
Նշենք, որ Լանջիկ-Գյումրի հատվածը վերակառուցվում է Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։
21 Հունիս, 2022 16:47
814