Արաբկիրում կազմակերպվել է մեծ շաբաթօրյակ

Արաբկիրում կազմակերպվել է մեծ շաբաթօրյակ, հայտնում է Արաբկիրի թաղապետարանը։
Քաղաքը միասնական ուժերով մաքրելու նախաձեռնության շրջանակներում, աշխատանքներին են միացել քաղաքապետարանի, վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչները և տեղի բնակիչները:
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի, կոմունալ վարչության պետ Արսեն Կարոյանի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի վերահսկողությամբ, աղբից մաքրվել են 15-ից ավելի խնդրահարույց տարածքներ։
Ներգրավվել է 26 միավոր տեխնիկա։
Փողոցների, բակային տարածքների լվացման աշխատանքներ են կատարվել ԵԱՍՄ համայնքային հիմնարկի ջրցանների միջոցով։
Աշխատանքներին մասնակցել են նաև ԱԻՆ աշխատակիցները:
25 Հունիս, 2022 23:14
716
Համապետական շաբաթօրյակի օր է նշանակվել
14 Ապրիլ, 2022 19:24
Մարզային շաբաթօրյակ՝ Գեղարքունիքի մարզում (լուսանկարներ)
10 Ապրիլ, 2021 20:14
Երևանում առաջիկայում կանցկացվի շաբաթօրյակ
10 Մարտ, 2021 14:15
Ապամոնտաժվել են «Արաբկիր» զբոսայգում տգեղ ցանկապատերը (տեսանյութ)
20 Հունվար, 2023 20:02
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը պարզաբանում է տարածել (տեսնայութ)
09 Հունվար, 2023 16:16
Չորս ամսական արցախցի փոքրիկը «Արաբկիր» ԲԿ-ից տեղափոխվել է «Մուրացան» ԲԿ
24 Դեկտեմբեր, 2022 17:06