
Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրեց Սեդա Սաֆարյանի թեկնածությունը: Նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Սեդա Սաֆարյանը հայտնի է իր փաստաբանական գործունեությամբ: Սեդա Սաֆարյանը շնորհակալություն հայտնեց հավատի, վստահության համար: «Կարծում եմ, որ իմ անմիջական մասնակցությունը սահմանադրական արդարադատության իրականացմանը կստացվի, և դուք չեք զղջա ինձ այդ բարձր պաշտոնի թեկնածու առաջադրելու համար»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ իրենք առաջադրում են, և ԱԺ-ում է ընտրությունը տեղի ունենալու, թեև քննարկումներ են ունեցել խորհրդարանական գործընկերների հետ, ՔՊ վարչությունում: «Ըստ էության կարող ենք արձանագրել, որ քաղաքական որոշում ենք կայացրել, ինչը և տրամաբանական է այս դեպքում»,-ամփոփեց վարչապետը: