Անահիտ Հարությունյանը համատեղության կարգով նշանակվել է Ջամայկայում ՀՀ դեսպան
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Անահիտ Հարությունյանին Ջամայկայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանին, համատեղության կարգով, նշանակել Ջամայկայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Օտտավա)»,- ասված է նախագահի հրամանագրում:
30 Հունիս, 2022 18:32
857
Անահիտ Մանասյանը այցելել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ
29 Սեպտեմբեր, 2026 18:22
Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ
31 Օգոստոս, 2026 20:11
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է «Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոնի «Արաբկիր» մասնաճյուղի բացմանը
21 Օգոստոս, 2026 20:34