Օդի ջերմաստիճանը կնվազի
Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում հուլիսի 3-4-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևելյան՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մինչև վաղն աստիճանաբար կնվազի 3-5, Սյունքիում և Արցախում՝ 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում հուլիսի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կլինի +29..+31, առաջիկա գիշերը` +14...+16 աստիճան։
03 Հուլիս, 2022 14:28
1502
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02 Օգոստոս, 2026 21:07
Հարգելի սեղանակիցներ, մի մոռացեք ինչի եք հավաքվել
16 Մայիս, 2024 20:27
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
14 Հունվար, 2024 18:38
Մենք հիմա էլ լրտեսության գործեր ունենք՝ չենք բռնում, որ ցանցերը բացահայտվեն․ Վարչապետ (տեսանյութ)
22 Մայիս, 2026 10:41
Տնտեսությունը թշնամանքի դատարան չէ
23 Դեկտեմբեր, 2025 21:24
Թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ
02 Դեկտեմբեր, 2025 10:56