ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Նուր-Սուլթանում մասնակցել է ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 60-րդ նիստին:

Քննարկվել են ԱՊՀ երկրների էներգետիկայի բնագավառում համագործակցության պլանով նախատեսված միջոցառումների ընթացքը, ինչպես նաև Վերականգնվող էներգետիկային և էներգաարդյունավետությանը վերաբերող արդիական հարցեր։

Նիստի ընթացքում ներկայացվել են էլեկտրաէներգետիկական խորհրդի գործադիր կոմիտեի տարեկան հաշվետվությունը, կառույցի գործունեությանն առնչվող այլ հարցեր։

ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկական խորհրդի 60-րդ նիստին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի էներգետիկայի ոլորտի լիազոր մարմինների ներկայացուցիչները:

Հայկական կողմից պատվիրակության կազմում է նաև ՏԿԵՆ էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը։

327