
Թուրքական բանակի հատուկ ջոկատայինները Սիրիայի հյուսիսում վնասազերծել են քրդական «Ժողովրդական պաշտպանության ջոկատների» 15 զինյալների։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, վկայակոչելով Թուրքիայի ռազմական գերատեսչությունը, հայտնում է Anadolu պետական լրատվական գործակալությունը։
Քրդական աշխարհազորայինները, որոնք պաշտոնական Անկարան համարում է «ահաբեկչական կազմակերպություն», Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական ճյուղ, վնասազերծվել են «Խաղաղության աղբյուր», «Ձիթենու ճյուղ» և «Ձիթենու ճյուղ» գործողությունների տարածքներում։
Իրականացված անդրսահմանային գործողության այլ մանրամասներ չեն հաղորդվում։
«Չեզոքացում» ասելով թուրքական բանակը և անվտանգության ուժերը ավանդաբար նկատի ունեն ֆիզիկական ոչնչացում, ծանր վիրավորում կամ գերեվարում։
Դատելով Թուրքիայի ՊՆ վերջին օրերին ստացված հաղորդագրություններից՝ ՆԱՏՕ-ի մերձավորարևելյան անդամ երկիրը, այնուամենայնիվ, ռազմական գործողություններ է սկսել Սիրիայի հյուսիսային շրջաններում, սակայն հատուկ նշանակության ջոկատների թիրախային հարձակումների տեսքով։