Ռոսկոմնադզորը պահանջել է «Նովայա գազետա»-ին զրկել գրանցման վկայականից
Ռոսկոմնադզորը հայց է ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել «Նովայա գազետա»-ի գրանցման վկայականը։ Այժմը խոսքը վերաբերում է միայն կայքին։
Մոսկվայի դատարանների տվյալների բազայում հայտնվել է Ռոսկոմնադզորի հայցի մասին հաղորդագրություն, որին առաջինն ուշադրություն է դարձրել Caution, News հեռագրային ալիքը։ Ռոսկոմնադզորի պահանջի մասին հայտնել է նաեւ «Նովայա գազետա.Եվրոպա»-ն։ Գործի նյութերը գրանցվել են հուլիսի 26-ին, պատասխանող կողմը «Նովայա գազետա» հրատարակչություն ՓԲԸ-ն է, այսինքն՝ 1993 թվականից լույս տեսնող հրապարակման հիմնադիրը։
28 Հուլիս, 2022 18:56
728