
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Սոչի։
Այսօր նախատեսված է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը։
Էրդողանին ուղեկցում են արտգործնախարարության, պաշտպանության նախարարության և ազգային հետախուզության ղեկավարները։
Նախատեսված է, որ նախագահները առանձին հանդիպում կունենան, ապա նրանց կմիանան պատվիրակությունները։
Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ կքննարկվի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը։ Կրեմլի փոխանցմամբ, Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը կքննարկեն Ուկրաինայի և Սիրիայի հակամարտությունները, երկկողմ տնտեսական համագործակցությունը, այդ թվում՝ էներգետիկ նախագծերը, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։
Հիշեցնենք, որ սա վերջին մեկ ամսվա ընթացքում Պուտին-Էրդողան երկրորդ հանդիպումն է։