Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել է Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը: ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ անցած մեկ օրում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում  Գեղարքունիքի մարզի Սոթք շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի մեկ խախտում է  արձանագրվել, որի հետևանքով վիրավորվել է Հայաստանի զինված ուժերի մեկ զինծառայող:

«Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների հրամանատարության կողմից ադրբեջանական և հայկական կողմերի հետ փոխգործակցությամբ այս միջադեպը կարգավորվել է, կողմերի շփման գծի խախտումներ թույլ չեն տրվել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը:

509