Մովսես Հարությունյանը գրել է. 

«168.am կայքում հրապարակված նյութի մասին գրառումիցս հետո ինձ հետ կապ հաստատեցին ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի մի քանի աշխատակիցներ ու տեղեկացրեցին, որ Սաթիկ Սեյրանյանի կայքը ակնհայտ սուտ լուր է տարածել։

Ի՞նչ է եղել իրականում...

Ըստ ԱԻՆ-ի պաշտոնական հաղորդագրության՝ հրդեհ-պայթյունը տեղի է ունեցել ժամը 13։23-ին, իսկ ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի աշխատակիցներն արդեն տեղի ունեցածի մասին նամակներ ստացել են մոտ 1 ժամ անց՝ 14։15-ին։ 

Բայց դրանք եղել են ոչ թե նախազգուշացնող նամակներ՝ ինչպես ստել է 168.am կայքը, այլ զուտ աշխատողների ու նրանց ընտանիքի անդամների առողջական վիճակով հետաքրքրվելու նամակներ, թե արյդոք նրանք չեն տուժել տեղի ունեցածից, որը ընդունված պրակտիկա է նորմալ միջազգային կառույցների, դեսպանատների ու ընկերությունների համար»։

1545