Պետք է շտկենք բոլոր խնդիրներն ու բացթողումները, որոնք հանգեցրին այս ցավալի հանգրվանին. ԱԻ նախարարը` «Սուրմալու»-ի պայթյունի մասին
«Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին հերթափոխերով մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից 1133 փրկարարական ծառայող։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:
«Այս ողբերգական իրադարձությունը, որը խլեց մարդկային 16 կյանք, ցնցել է մեզ բոլորիս։ Մեր ամենօրյա աշխատանքով, մեր ապրելակերպով պետք է շտկենք և վեր հանեք բոլոր այն խնդիրներն ու բացթողումները, որոնք հանգեցրին այս ցավալի հանգրվանին։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս դժվար օրերին մեր կողքին էին և ուժ, համբերություն զոհված քաղաքացիների ընտանիքներին»,- գրել է նա։
25 Օգոստոս, 2022 02:33
1148
«Արարատ-Արմենիան» 0։4 հաշվով պարտվեց «ԱԶ Ալկմարին»
22 Հոկտեմբեր, 2026 23:29
Հայաստանն աշխարհում առաջինն է գրանցել հայազգի Գարո Արմենի ղեկավարած ընկերության երկու հակաքաղցկեղային դեղամիջոցը
12 Հոկտեմբեր, 2026 19:26
Կա ազգային պարկի ստեղծման գաղափար, և «Լիդիան Արմենիան» պարտավորվել է 5 մլն դոլար ուղղել այդ ուղղությամբ. Գնել Սանոսյան
10 Հոկտեմբեր, 2026 13:30