Էջմիածնում բռնկված հրդեհը մարվել է

Սեպտեմբերի 1-ին, ժամը 17։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի երեք հարկանի Կույրերի շենքի տանիքում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կույրերի շենքին կից բնակելի երեք հարկանի շենքի տանիքում․ իրականացվում է բնակիչների տարահանում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։03-ին, մարվել՝ 20։50-ին։
01 Սեպտեմբեր, 2022 21:51
462
Էջմիածնում երեք անչափահասներ կողոպտել են տարեց կնոջն ու ծեծել
07 Մարտ, 2023 14:10
Կրակոցներ՝ Էջմիածնում. ավտովթարից հետո վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, հնչել են կրակոցներ
14 Նոյեմբեր, 2022 23:39
Պարզվել է երեկ Էջմիածնում կրակոցների հետևանքով մահացածի և վիրավորի ինքնությունը
19 Օգոստոս, 2022 12:01