Սեպտեմբերի 3-ին, ժամը 17։14-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնանիստ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻն-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լեռնանիստ գյուղի վերջնամասում՝ «Ինայի դաշտ» կոչվող տարածքում:

873