
Եղիսաբեթ II-ը տասնյակ տարիներ թաքուն է պահել այն ֆուտբոլային ակումբը, որին երկրպագել է։ Այդ մասին իմացել են շատ քիչ մարդիկ։
Ու՞մ է երկրպագել Մեծ Բրիտանիայի թագուհին 70 տարի։
1960 թվականի կեսերից թագուհու սիրտը գրավել է «Վեսթ Հեմ» ֆուտբոլային ակումբը։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը և նշում, որ թագուհին երբեք չի ուզեցել, որ մարդիկ իմանան իր նախասիրությունների մասին, քանի որ նա միշտ ուզեցել է չեզոք դիրքում մնալ այդ հարցում։
Ավելին, «Վեսթ Հեմի» երկրպագուները խուլիգանների որոշակի համբավ ունեն։
The Daily Mirror-ը եւս մի քանի մանրամասներ է ներկայացրել Եղիսաբեթ թագուհու՝ «մուրճագործների» հանդեպ ունեցած սիրո մասին։ Պարզվում է՝ ամեն ինչ սկսվել է այն ժամանակվանից, երբ թիմը գլխավորում էր Ռոն Գրինվուդը, որը 1965 թվականին ՈւԵՖԱ-ի գավաթակիրների գավաթում հաղթանակ տարավ «Վեսթ Հեմի» հետ։ Բուքինգհեմյան պալատի աղբյուրները բազմիցս հայտարարել են, որ պաշտոնապես թագուհին երբեք չի պատմի իր իսկական ֆուտբոլային նախասիրությունների մասին, բայց կարծես թե հնարավոր չէ դա գաղտնի պահել։
Հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 8-ին, 97 տարեկան հասակում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհին։