Եղիսաբեթ թագուհին բժիշկների խորհրդով հրաժարվել է ալկոհոլի օգտագործումից

Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, ով այս տարի տոնել էր ծննդյան 95-րդ տարեդարձը, որոշում է կայացրել ընդհանրապես հրաժարվել ալկոհոլից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, The Daily Telegraph-ը հայտնել է, որ միապետը նման որոշման է հանգել բժիշկների խորհրդով:
Պարբերականը նշել է, որ բժիշկների նման խորհրդատվությունը կապված չէ որևէ հիվանդության հետ, այլ նախազգուշական քայլ է եղել, իսկ վերջին խոսքը եղել է թագուհունը:
The Daily Telegraph-ը գրել է նաև, որ Եղիսաբեթ Երկրորդը երբեք էլ աչքի չի ընկել ալկոհոլի հանդեպ սիրով:
Բուքինգհեմյան պալատը, ավանդույթի համաձայն, որևէ մեկնաբանություն չի տվել թագուհու առողջական վիճակի վերաբերյալ:
16 Հոկտեմբեր, 2021 17:38
1321
Ո՞ր ֆուտբոլային ակումբին էր երկրպագում Եղիսաբեթ II-ը
09 Սեպտեմբեր, 2022 16:09
Ձյունե թագուհու պատմությունը. հարցազրույց սառցե շոուի պրոդյուսեր Զառա Մխեյանի հետ
02 Դեկտեմբեր, 2024 14:19
Ժողովուրդը քարեր և ցեխ է նետել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդի, Թագուհի Լետիցիայի և վարչապետ Սանչեսի վրա
03 Նոյեմբեր, 2024 22:52
Թագուհու վախճանը մեծ ցավ և կորուստ է ամբողջ համաշխարհային հանրության համար
09 Սեպտեմբեր, 2022 16:54