«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և Հայաստանի պատմության թանգարանը՝ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության դեսպանությունների աջակցությամբ, սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 25-ը Հայաստանի պատմության թանգարանում ներկայացնում են հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսը։

Այն իրականացվում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության գործունեության 10-ամյա հոբելյանի և հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակներում։

Հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա 2022թ.-ի սեպտեմբերի 15-ին, Հայաստանի պատմության թանգարանում :

Ցուցահանդեսի համադրողն է՝ գերմանացի արվեստագետ, Բոնն քաղաքի «Kurfürstliches Gärtnerhaus» ցուցասրահի տնօրեն, «Atelier Middelmann» արվեստանոցի ղեկավար Յուրգեն Միդելմանը։

Սեպտեմբերի 16-ին, ժամը 18-ին «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և Միրզոյան գրադարանն (հասցե՝ Մհեր Մկրտչյան 10) արվեստասեր հանրությանը և լուսանկարչության ոլորտում ստեղծագործող արվեստագետներին և գործող կազմակերպություններին հրավիրում են հանդիպման՝ հայ գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի «Ակնթարթի ներսը» հետահայաց ցուցահանդեսի համադրող, գերմանացի արվեստագետ Յուրգեն Միդելմանի հետ:

 

Հանդիպման ընթացքում Յուրգեն Միդելմանն անդրադարձ կկատարի Գագիկ Հարությունյանի ստեղծագործունեությանը և իր կողմից ընտրված աշխատանքների հիման վրա կբացահայտի և հյուրերին կներկայացնի իր դիտանկյունը և Գագիկ Հարությունյանի դերն ու նշանակությունը ժամանակակից լուսանակարչության համատեքստում:

Մուտքն ազատ է:

 

 

678