Միջուկային գործարքի ամբողջական վերականգնման շուրջ Իրանի հետ բանակցությունները փակուղի են մտել: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանը։

«Քննարկումների վերջին փուլում Թեհրանը Վաշինգտոնին կոշտ պատասխան տվեց, ինչը մեզ համար անընդունելի է»,- նշել է նա:

Շերմանն ընդգծել է, որ ԱՄՆ-ը, այնուհանդերձ, չի հանձնվի և ջանքեր կգործադրի՝ վերականգնելու Իրանի հետ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը և թույլ չտալու, որ Թեհրանը երբևէ միջուկային զենք ստանա։

Նախօրեին Սամարղանդում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել էր, որ Թեհրանը երբեք չի զիջի Իսլամական Հանրապետությանն ահաբեկելու՝ Վաշինգտոնի փորձերին։

Նա շեշտել է, որ ԱՄՆ-ը և Արևմտյան Եվրոպան լիովին չեն կատարում հակաիրանական պատժամիջոցները չեղարկելու հարցում իրենց պարտավորությունները: «Չնայած Իրանի դեմ թշնամանքին՝ մենք կշարունակենք զարգանալ»,- ընդգծել է Ռայիսին:

666