Հայաստանի Անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը:

«Մեր եղբայրական Հայաստանը, ինչպես և Ռուսաստանը, դժվար ժամանակներ է ապրում. փորձությունները, կորուստների ցավն այսօր միավորում են մեր ժողովուրդներին, ինչպես նաև դարավոր սերտ կապերը, պատմական ճակատագրերի ընդհանրությունը, արժեքներն ու խոր ազգային շահերը։ Դա ապացուցել է պատմությունը, և այսօրվա իրողությունները դա են վկայում: Սա է մեր դաշնակցային հարաբերությունների հիմքը, որն, անկասկած, թանկ է Ռուսաստանի համար։

Ռուսաստանի Դաշնությունը նպաստում և հետագայում էլ մտադիր է նպաստել հայ ժողովրդի տնտեսական բարգավաճմանը, ինքնիշխանությանն ու անվտանգությանը, այդ թվում՝ տարածաշրջանում խաղաղության օրակարգի խթանման ուղղությամբ հետևողական, բավականին բարդ և աշխատատար աշխատանքի միջոցով:

Ձեզ հետ սգում ենք կորուստը և հայտնում մեր անկեղծ ցավակցությունը։

Մաղթում ենք Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին խաղաղություն, բարօրություն և վստահություն ապագայի հանդեպ։ Ռուսաստանը միշտ եղել է և կլինի մեր եղբայրական երկրի կողքին ոչ թե խոսքով, այլ գործով»,- ասված է ուղերձում։

478