Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Էբրահիմ Ազիզին ասել է, որ Ադրբեջանը Թուրքիայի հրահանգով փորձում է հեռավորություն ստեղծել Հայաստանի և Իրանի միջև՝ կտրելով Իրան-Եվրոպա կապը․

«Ադրբեջանի և Հայաստանի առճակատումը սովորական պատերազմ չէ։ Թուրքիայի դրդմամբ Ադրբեջանը ձգտում է հեռավորություն ստեղծել Հայաստանի և Իրանի միջև՝ կտրելով Իրանի և Եվրոպայի միջև կապը։ Այստեղ երեւում է նաեւ պանթյուրքիստական ​​շարժումների դերը։

Որպես հիմնական դերակատարներ՝ Ադրբեջանն ու Թուրքիան իրականացնում են աշխարհաքաղաքական փոփոխություններ, որոնք իրենց հերթին ծրագրել էր Անգլիան։ Այս իրավիճակում Իրանը կտրականապես դեմ է աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության՝ զարգացնելով համագործակցությունը հարեւանների հետ բարիդրացիության և ճանաչված սահմանների նկատմամբ հարգանքի հիման վրա։

Այս հարցերը ոչ մի կերպ չպետք է հանգեցնեն տարածաշրջանում քաղաքական փոփոխությունների և պաշտոնականացնեն Ադրբեջանի ներկայությունը Իրանին սահմանակից Զանգեզուրում։ Եթե ​​Ադրբեջանը գրավի Զանգեզուրի միջանցքը, ապա այդ միջանցքով նրանք կմիանան Նախիջեւանին, իսկ այնտեղից՝ Թուրքիային, այդպիսով ՆԱՏՕ-ն ներկա կլինի տարածաշրջանում։

Այս ամենի շնորհիվ Թուրքիան իրականացնում է Օսմանյան կայսրության կամ Թուրանի միջանցքի երազանքը»։

634