Սույն թվականի հոկտեմբերի 3-ից 2023թ. մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում Բանկը կտեղաբաշխի իր կողմից թողարկված դոլարային և դրամային պարտատոմսերի հերթական տրանշերը:

  Տեղաբաշխման ենթակա  դոլարային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 8,0 մլն ԱՄՆ դոլար, որը ներառում է 80,000 անվանական ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը* կազմում է 5.00%, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ:

  Դրամային պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 1,0 մլրդ ՀՀ դրամ, որը ներառում է 100,000 անվանական  ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս՝ 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 11.00%, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է կիսամյակային պարբերականությամբ: Ե՛վ դոլարային, և՛ դրամային պարտատոմսերի մարման ամսաթիվն է 03.10.2025թ.-ը:

  Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման  Հայաստանի ֆոնդային բորսա ԲԲԸ և ունենալու են շուկա ստեղծող (market maker):

  Պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից գրանցվել է  2022թ. ապրիլի 15-ին: Ծրագրային ազդագրին և թողարկման վերջնական պայմաններին կարող եք ցանոթանալ www.aeb.am կայքից:

  Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ֆիզիկական և իրավաբանական անձիք՝ դիմելով ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ի Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:

  Ծրագրային Ազդագրի և թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակները կարելի է ներբեռնել www.aeb.am կայքից, իսկ թղթային տարբերակը հնարավոր է ձեռք բերել՝ այցելելով ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ի Գլխամասային գրասենյակ, հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 23/1:

  Հիշեցնենք, որ Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին ՀՀ օրենքի համաձայն Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:

  Մանրամասների համար՝ https://www.aeb.am/hy/1498/

* Ինչպես ցանկացած ֆինանսական գործիք, պարտատոմսերի ձեռքբերումը ենթադրում է նաև որոշակի ռիսկեր, որոնք ներկայացված են Ազդագրում:

763