ԱԺ ճաշարանի վերանորոգումը պետական բյուջեի համար լրացուցիչ պարտավորություններ չի առաջացնում
Լրատվամիջոցներում հոկտեմբերի 6-ին տարածված այն տեղեկատվությունը, թե Կառավարությունը 31 մլն դրամ կհատկացնի Ազգային ժողովին՝ բուֆետ-ճաշարանի բարեկարգման համար, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովը:
«Տեղեկացնում ենք, որ Կառավարության 06.10.2022թ. նիստում ներկայացված նախագծով ԱԺ աշխատակազմն իրականացնելու է 2022 թ. պետական բյուջեով Ազգային ժողովի հատկացումների հոդվածային վերաբաշխում՝ ժամանակավորապես ազատ միջոցներն ուղղելով բուֆետ-ճաշարանի բարեկարգման աշխատանքների իրականացման և ապրանքների ձեռքբերման համար անհրաժեշտ համարվող ծախսերի ֆինանսավորմանը։
Հայտնում ենք, որ ԱԺ-ի կողմից իրականացվող վերաբաշխումը պետական բյուջեի համար լրացուցիչ պարտավորություններ չի առաջացնում»,- նշված է հաղորդագրության մեջ:
06 Հոկտեմբեր, 2022 20:36
769
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան 12․02․2025. լուսանկարներ
12 Փետրվար, 2025 19:58
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխան 22․01․2025. լուսանկարներ
22 Հունվար, 2025 18:33
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. ուղիղ
13 Սեպտեմբեր, 2023 20:33
Ազգային ժողովում հյուրընկալվել է Կոտ դ’Իվուարի խորհրդարանական պատվիրակությունը
27 Հոկտեմբեր, 2026 18:57
Նազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակը
24 Հոկտեմբեր, 2026 20:14
ԱԺ-կառավարություն հարց ու պատասխան - 07.10.2026. ֆոտոշարք
07 Հոկտեմբեր, 2026 18:13