Նախագահ Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ուխտի նորանշանակ դեսպան Դոմենիկո Արդուինը:
Նախագահը շնորհավորել է դեսպանին` պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել հայերի և Մալթայի Ուխտի պատմական առնչություններին և ձևավորված բարեկամությանը, նշվել, որ առկա պատմական առնչությունների առավել խորը ուսումնասիրությունը փոխշահավետ համագործակցության օրինակ կարող է լինել երկկողմ հարաբերություններն ընդլայնելու նպատակով:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգի, մասնավորապես՝ առողջապահության, գիտության և կրթության ոլորտներում համագործակցությունն առավել խորացնելու շուրջ:
06 Հոկտեմբեր, 2022 20:54
952
Խստորեն դատապարտում եմ փողի կալոդի կուսակցության կողմից իրենցից փող վերցնող քաղաքացիներին բոդի շեյմինգ անելը․ Ալեքսանյանը
21 Հոկտեմբեր, 2026 21:14
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ
16 Հոկտեմբեր, 2026 23:21
Վահագն Խաչատուրյանը և Զանզիբարի նախագահ Հուսեյն Ալի Մվինյին քննարկել են համագործակցության հնարավոր ոլորտները
15 Հոկտեմբեր, 2026 18:29