Անգլիական «Արսենալ» ֆուտբոլային ակումբը Եվրոպա լիգայի խմբային փուլի երրորդ տուրի խաղում հաղթել է նորվեգական «Բուդյո-Գլիմտին»։

Լոնդոնում կայացած հանդիպումն ավարտվել է 3։0 հաշվով՝ հօգուտ տանտերերի, որում գնդակները խփել են Էդի Նկետիան (23-րդ րոպե), Ռոբ Հոլդինգը (28) և Ֆաբիո Վիեյրան (85)։ «Բուդյո-Գլիմտի» ռուս դարպասապահ Նիկիտա Խայկինն ամբողջ հանդիպումն անցկացրել է խաղադաշտում։

 

«Արսենալը» 6 միավորով գլխավորում է խմբային աղյուսակը։ Հոլանդական ՊՍՎ-ն (4 միավոր) երկրորդն է, «Բոդյո-Գլիմտը» (4) երրորդն է, շվեյցարական «Ցյուրիխը» (0) չորրորդն է։

 

871