Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման 34 տարեկանում արժանացել է «Ոսկե գնդակին»՝ որպես նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։

Բենզեմային մրցանակը հանձնեց մադրիդյան ակումբում ֆրանսիացու նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։

Նախորդ մրցաշրջանում ֆրանսիացի հարձակվողը Լա Լիգայի 32 խաղում 27 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ Բենզեման Չեմպիոնների լիգայի 12 խաղում էլ 15 գոլ է խփել և դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ։

Մադրիդի «Ռեալի» կազմում Բենզեման դարձել է Իսպանիայի չեմպիոն, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի հաղթող, երբ թիմը եզրափակչում հաղթեց «Լիվերպուլին»։ Ընթացիկ մրցաշրջանի սկզբում էլ Բենզեման դարձել է Եվրոպայի Սուպերգավաթի հաղթող։

662