Ռոնալդուն լքել է մարզադաշտը Պրեմիեր լիգայի խաղի եզրափակիչ սուլիչից առաջ

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 12-րդ տուրի Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ խաղում Կրիշտիանու Ռոնալդուն լքել է «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտը եզրափակիչ սուլիչից առաջ, հայտնում է The Athletic-ը։
Հանդիպումը տեղի է ունեցել չորեքշաբթի Մանչեսթերում եւ ավարտվել տանտերերի հաղթանակով՝ 2:0 հաշվով։ Ռոնալդուն այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել և լքել է պահեստայինների նստարանը մինչև խաղի ավարտը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ պորտուգալացին ոչ միայն գնացել է, այլև թիմից առաջ լքել է մարզադաշտը։ Նա ներկա չի եղել հանդերձարանում, երբ թիմակիցները տոնել են հաղթանակը։
20 Հոկտեմբեր, 2022 17:14
553