Ռուսաստանի Դաշնությունը բարձր է գնահատում իսլամական աշխարհի երկրների անկախությունը և նրանց հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին և հաստատակամ է ամրապնդելու հարաբերությունները Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների հետ: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ռուսաստանը և իսլամական քաղաքակրթության պետությունները երկարամյա վստահելի գործընկերներ են, որոնք համագործակցում են անվտանգության, կայունության, տնտեսական խնդիրների լուծման գործում: Մենք նպատակ ունենք էլ ավելի ամրապնդել մեր համագործակցությունը ԻՀԿ երկրների հետ բոլոր ոլորտներում՝ հարգելով ձեր հասարակական-քաղաքական կառույցները և ավանդական հոգևոր ու բարոյական արժեքները»,- ասել է Լավրովը ԻՀԿ գլխավոր քարտուղար Հուսեյն Իբրահիմ Թահայի հետ հանդիպման սկզբում։

679