Մենք կշարունակենք աջակցել Հարավային Կովկասում խաղաղության քաղաքականությանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Նա նշել է, որ տարածաշրջանում և աշխարհում արագ փոփոխվող և բարդ մարտահրավերների համատեքստում մեծ նշանակություն է տրվում խաղաղությանը և կայունությանը, որոնք տարածաշրջանի զարգացման և մեր ժողովուրդների բարեկեցության հիմնական հատկանիշն են։

«Մենք անդրադարձանք նաև տարածաշրջանում տիրող իրավիճակին, Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին շրջանում ձեռք բերված խաղաղության բանակցությունների մեկնարկի վերաբերյալ համաձայնությանը: Սա, իհարկե, մեծ հույս է տալիս մեզ: Այստեղ ես ուզում եմ վերահաստատել, որ Վրաստանը և անձամբ ես և մեր կառավարությունը լիակատար պատրաստակամություն ենք հայտնում շարունակելու և աջակցելու խաղաղ քաղաքականությանը, որը մենք սկսել ենք միասին»,- նշել է նա։

Նա ընդգծել է, որ «Խաղաղ հարեւանության նախաձեռնությունը» չի հակասում կամ փոխարինում համագործակցության այլ ձեւաչափերին, այլ, ընդհակառակը, օգնում է։

«Ես հավատում եմ, որ միասին մենք կանենք շատ ավելի կարևոր բաներ: Ես նաև ողջունում եմ Պրահայում ձեր կողմից հնչեցրած նախաձեռնությունը՝ Հարավային Կովկասում համատեղ եռակողմ քննարկման ձևաչափի մեխանիզմ ստեղծելու համար», - հավելել է Ղարիբաշվիլին:

761