Մենք առաջիկայում նախաձեռնում ենք ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որպեսզի քննարկենք զեկույցը, որը պատրաստել են ՀԱՊԿ-ի կողմից Հայաստան ուղարկված խումբը:

Այս մասին ԱԺ-ում այսօր հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ կա ակնկալիք, որ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական կտա տեղի ունեցածին և կընդունի ճանապարհային քարտեզ, որով կվերականգնվի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:

«Սա ոչ միայն ՀՀ կառավարության ակնկալիքն է, այլև՝ Հայաստանի հանրության ու ժողովրդի: Կարծում եմ՝ այս երկու որոշումների կայացմամբ բազմաթիվ հարցեր, որոնք բարձրացվել են հանրության շրջանում, կստանան պատասխաններ»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական ագրեսիայի հենց առաջին օրը Հայաստանը դիմել էր ՌԴ-ին, ՀԱՊԿ-ին ու ՄԱԿ-ին:

ՀԱՊԿ-ը Հայաստանի դիմումով արտահերթ նիստ էր գումարել, որոշում էր ընդունվել մոնիթորինգային խումբ ուղարկել Հայաստան, որը պետք է զբաղվեր իրավիճակի ուսումնասիրությամբ և դրա արդյունքներով զեկույց ներկայացներ:

851