Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ մեկնարկել են համայնքի արդյունավետ կառավարմանը նպաստող մի շարք IT համակարգային բարեփոխումներ:

Դրանք ներկայացնում ենք ստորև.

▪️ Ապրիլ մեկից ներդրվել եւ հաջողությամբ գործարկվում է համայնքի բնակիչներին մատուցվող ծառայությունների որակն էականորեն բարելավող փաստաթղթաշրջանառության mulberry էլէեկտրոնային համակարգը, այն հնարավորություն է տալիս ունենալ հաշվետվողականություն` քաղաքացու թղթային նամակների եւ դրանց պատասխանների թղթաշրջանառությունը եւս տեղափոխելով օնլայն հարթակ:

▪️ Շուտով կավարտենք Քաղաքացիների պարտավորությունների հաշվառման, ծանուցման եւ գանձման միասնական հարթակ:
Համակարգի ներդրումը ենթադրում է այս գործընթացի վրա ծախսվող մարդկային նյութական ռեսուրսների էական կրճատում, հաշվետվողականության և թափանցիկության բարձրացում, համայնքային բյուջե և գումարների մուտքագրում, ոլորտի թվային փոխակերպում:

▪️ Թվայնացվում է արտաքին գովազդի կառավարման համակարգը, որի շնորհիվ մեր համաքաղաքացիները շուտով հնարավորություն կունենան քաղաքային համայնքին ուղղված հայտերը ներկայացնել օնլայն տարբերակով եւ ստանալ պատասխաններ առավել կարճ ժամկետներում՝ բացառելով թղթաշրջանառությունը:

▪️ Ստեղծվում է մարզադպրոցների կառավարման համակարգ, որը առավել արդյունավետ կդարձնի երեխանի ընդունելության գործընթացը (դիմումների ընդունումը եւ հաշվառումը, ինչպես մանկապարտեզների դեպքում է):

▪️ Մեկնարկել են դեռեւս 10 տարի առաջ ստեղծված Քաղապետարանի պաշտոնական կայքի վերաձեւավորման աշխատանքները. շուտով մենք կունենանք ավելի userfriendly դիզայնով եւ վճարումներ կատարելու, թույլտվություններ ստանալու հայտեր եւ դիմումներ օնլայն ւղարկելու հնարավորությամբ ֆունկցիոնալով կայք:

882