Արմավիրի մարզում Toyota Harrier-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել ծառին․ վարորդը մահացել է
Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Toyota Harrier մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Մայիսյան գյուղի վարչական տարածքում, դեպի Արմավիր ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Արմավիրի թիվ 27 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է նրա մահը։
Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը, ով կլինի 30-35 տարեկան տղամարդ։
30 Հոկտեմբեր, 2022 16:53
664
Արմավիրում բախվել են «Infiniti»-ն ու «Toyota Vitz»-ը. կան տուժածներ
05 Դեկտեմբեր, 2024 13:58
Արմավիրի մարզում Վերջին զանգի 19-ամյա մասնակիցը «Mercedes»-ով բախվել է գազատար խողովակին ու հայտնվել ձորակում
24 Մայիս, 2024 17:01
Ողբերգական ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին. կա 2 զոհ
18 Հոկտեմբեր, 2022 17:55