Չավուշօղլուն և Լավրովը հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակը Կովկասում

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ քննարկել է սևծովյան հացահատիկային միջանցքը և իրավիճակը Կովկասում: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: «Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում քննարկել է հացահատիկային միջանցքը, Կովկասում վերջին զարգացումները, ինչպես նաև 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի հանդիպումը»,-հայտնում է Anadolu գործակալությունը` հղում տալով Թուրքիայի ԱԳՆ-ին:
01 Նոյեմբեր, 2022 04:02
654