Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչությունում Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի ղեկավարած պատվիրակությունը նոյեմբերի 1-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի խորհրդարանականներ, Եվրոպական Խորհրդարանի նիդերլանդցի պատգամավոր, Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պիտեր Վան Դալենին, ԵԽ նախկին փոխնախագահ, իտալացի անկախ պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոնիին, գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգին։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են 44-օրյա պատերազմի հետևանքներն ու Արցախի Հանրապետության շուրջ ծավալվող քաղաքական զարգացումները, անդրադարձ է կատարվել արտաքին քաղաքական շփումներում Արցախի համար ի հայտ եկած խոչընդոտներին։

Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի, Արցախի ժողովրդի անվտանգ ու խաղաղ կյանքի իրավունքի, ինչպես նաև Ադրբեջանի ձգտումների զսպման հարցերի շուրջ։ Հյուրերն իրենց կամքն են հայտնել Արցախի կողքին լինել այս խնդիրների բարձրաձայնման հարցում և ընդգծել են իրենց պատրաստակամությունը' սատարելու արցախահայությանն այս հարցերի հաղթահարման ճանապարհին։

608