Հակառակորդի կողմից վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է: Այս մասին Arararatnews.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Վիրահատությունը բարեհաջող է ավարտվել: Այս պահին զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում,  գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո»,- հայտնեցին նախարարությունից և այլ մանրամասներ չհաղորդեցին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ն: Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր:

 

833