Մոսկվայի «Դինամոյի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը լրագրողներին խոստովանել է, որ չի մտածում անգլիական «Չելսի» տեղափոխվելու մասին, և վստահություն է հայտնել, որ ակումբների միջև բանակցությունները շարունակվում են։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին «Դինամոյի» մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ակումբը «Չելսիից» ֆուտբոլիստ գնելու առաջարկ է ստացել, սակայն մոսկովյան ակումբի վերահսկողությունից դուրս մի շարք տեխնիկական պատճառներով ֆուտբոլիստի տեղափոխությունն ամառային տրանսֆերային պատուհանից անհնարին է:

«Ես հիմա չեմ մտածում «Չելսի» տեղափոխվելու մասին։ Ավելի լավ է հարցնել իմ ներկայացուցիչներին ու ակումբին։ Կարծում եմ՝ ամեն ինչ կարգին է, բանակցություններ են ընթանում։ Ինձ, իհարկե, հետաքրքրում է, թե ինչ կա, ինչպես, բայց ոչ բոլորն են ինձ ամեն ինչ պատմում»,- ասել է Զախարյանը։

614