FLYONE ARMENIA ավիաընկերությունը տվեց Երևան -Միներալինե Վոդի - Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերի մեկնարկը: Նշված ուղղությամբ առաջին թռիչքը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Միներալնիե Վոդիի Միխայիլ Լերմոնտովի անվան միջազգային օդանավակայան իրականացվեց 2022թ․ նոյեմբերի 14-ին:

 FLYONE ARMENIA ազգային ավիաընկերության թռիչքային քարտեզում Միներալնիե Վոդին Ռուսաստանի Դաշնության հինգերորդ քաղաքն է:

Չվերթերի հաճախականությունը հետևյալն է՝ շաբաթական 3 չվերթ, երկուշաբթի, չորեքշաբթի, և շաբաթ օրերին։

 FLYONE ARMENIA-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։

1056