Ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսը գրառում է կատարել՝ բացահայտելով, որ Մեհրիբան Ալիևան ոչ թե սեփական կամքով է հրաժարվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից, այլ դա որոշակիորեն կապված է տարիներ առաջ «ադրբեջանական լվացքատուն» անունը ստացած կոռուպցիոն սկանդալի հետ:

Յունուսի գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «2009թ. Բուլղարիայի ներկայացուցիչ Իրինա Բոկովան ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն: Եվ շատ շուտով, բայց հատկապես առավել սերտ 2012թ-ից, նա սերտ կապեր հաստատեց Ադրբեջանի իշխող ընտանիքի և առաջին հերթին Մեհրիբան Ալիևայի հետ, բնականաբար, ոչ անշահախնդրորեն: Եվ 2016թ. Բոկովան առաջադրեց իր թեկնածությունը ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում:

Բայց այդ ընթացքում OCCRP-ն սկսեց փաստեր բացահայտել Ալիևների կողմից եվրոպացի քաղաքական գործիչներին գնելու մասին, ինչը շուտով ստացավ «լանդրոմարտ» կամ «ադրբեջանական լվացքատուն» անվանումը և հանգեցրեց խոշոր սկանդալի ԵԽԽՎ-ում: Հենց այդ ժամանակ էլ տեղեկություններ տարածվեցին Ալիևների կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Բոկովային գնելու փաստերի մասին: Հայտնի դարձավ, որ ամեն անգամ, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ինչ-որ բան (համաժողովներ, ցուցահանդեսներ և այլն) էր կազմակերպում Մեհրիբան Ալիևայի փիարի համար, մի քանի օրից Բաքվից ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի ամուսին Կալին Միտրովի հաշվի վրա գումարներ էին նստում (100,000-ից մինչև 225,000 եվրո):

Բայց վճռականը դարձավ այն տեղեկությունը, որ Բոկովան, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար լինելու տարիներին աշխատել էր 780 հազար դոլար, ունի նաև երկու բնակարան Նյու Յորքում՝ 2.4 մլն դոլար արժողությամբ: Եվ այդ բնակարանները նա ձեռք է բերել գերազանցապես Ալիևների շնորհիվ: Մեծ սկանդալ բարձրացավ, Բոկովան հանեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար իր թեկնածությունը: 2017թ. նա դադարեց լինել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար:

297