ԱՄՆ-ն անարգում և խեղաթյուրում է «Մեկ Չինաստանի» սկզբունքը, զենք է մատակարարում Թայվանին և բարձրաստիճան պաշտոնյաներին ուղարկում կղզի, ինչը խորացնում է լարվածությունը Թայվանի նեղուցում: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Չինաստանի ՊՆ նախարար Վեյ Ֆենհեն Կամբոջայում Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել  ԱՍԵԱՆ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների և գործակից երկրների ընդհանուր համաժողովի ժամանակ։

«Որոշ ժամանակահատված է Միացյալ Նահանգները շարունակաբար անարգել, քանդել և խեղաթյուրել է «Մեկ Չինաստան» սկզբունքը, բազմիցս զենք է մատակարարել Թայվանին, աջակցել Թայվանի զինվորականների վերապատրաստմանը և կղզի ուղարկել բարձրաստիճան պաշտոնյաների, ինչը ավելի է սրել լարվածությունը Թայվանի նեղուցում»,- հատուկ ճեպազրույցում մեջբերել է ՉԺՀ պաշտպանության նախարարը։

«Թայվանի հարցը Չինաստանի առանցքային շահերից է, ինչպես նաև առաջնային կարմիր գիծը չին-ամերիկյան հարաբերություններում, որը չի կարելի հատել։ Թայվանի հանդեպ ԱՄՆ-ի հետագա ցանկացած քայլ Չինաստանը կհակազդի ուժեղ հակաքայլերով»,- ասել է Վեյը։

502