Պատրուշևը ժամանել է Երևան՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովի նիստին

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ժամանել է Երևան, տեղեկացնում է է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ Երևանում Նիկոլայ Պատրուշևը կմասնակցի Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:
ՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի է ունենալու այսօր։ Կազմակերպության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը։ 2022 թ. կազմակերպությունում նախագահում է Հայաստանը, եկող տարի նախագահությունն անցնելու է Բելառուսին։
23 Նոյեմբեր, 2022 14:08
822