Դոհայի «Էլ Բայթ» մարզադաշտում տեղի ունեցավ աշխարհի առաջնության 2 տուրի B խմբի առաջին հանդիպումը Անգլիայի և ԱՄՆ-ի միջև։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 0։0։ 

Այս հանդիպմանը թիմերից ոչ մեկին չհաջողվեց բացել խաղի հաշիվը։ 

Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականը նախկինում աշխարհի առաջնությանը մասնակցել է 16 անգամ։ Թիմի համար լավագույն արդյունքը մնում է 1966 թվականին տնային մրցաշարում տարած հաղթանակը։ Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունում Անգլիայի հավաքականը Գարեթ Սաութգեյթի գլխավորությամբ կփորձի կրկնել այս արդյունքը։




 

 

1028