
Դոհայի «Ստեդիում 974» մարզադաշտում այսօր հանդիպեցին առաջնության երկրորդ տուրի D խմբի Ֆրանսիայի և Դանիայի հավաքականները։ Խաղն ավարտվեց 2։1՝ Ֆրանսիայի օգտին։
60-րդ րոպեին Մբապեն վերջապես երկար տանջանքներից հետո բացեց խաղի հաշիվը։ Իսկ 67-րդ րոպեին Դանիայի հավաքականի Քրիստենսենը հավասարեցրեց հաշիվը։
Բայց, 86-րդ րոպեին Կիլիան Մբապեն կրկնապատկեց հաշիվը և հաղթանակ պարգևեց Ֆրանսիային։
Խմբային փուլի վերջին խաղում Դիդյե Դեշամի թիմը կհանդիպի Թունիսի հետ։
Հիշեցնենք, որ Ֆրանսիան աշխարհի գավաթի գործող չեմպիոնն է, նրանք այս գավաթը նվաճել են Ռուսաստանում 2018 թվականին կայացած աշխարհի առաջնությունում։ Նրանք երկու հաղթանակ են տարել աշխարհի առաջնություններում՝ մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ։
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Ֆրանսիայի հավաքականի կազմում երեք գոլի հեղինակ է դարձել մրցաշարում։ 23-ամյա ֆուտբոլիստը խփեց իր յոթերորդ գոլն աշխարհի առաջնությունում՝ այս ցուցանիշով հավասարվելով Արգենտինայի հավաքականի թիմակից Լիոնել Մեսսիին։