
Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանն անդրադառնալով քաղաքապետարանի նախաձեռնած կրթական-ճանաչողական ծրագրին, ֆեյսբուքի իր էջում գրել է․
Շուրջ 800 աշակերտ է այս տարի մասնակցել քաղաքապետարանի նախաձեռնած կրթական-ճանաչողական ծրագրին, այցելել պատմամշակութային կենտրոններ, թանգարաններ, նաև համայնքային հիմնարկներ։
Ծրագրին մասնակցում են հիմնականում 7-րդ և 8-րդ դասարանցիները։ Տարվա վերջին այցը քաղաքային տնկարան էր։
Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանի հետ երեխաներին ուղեկցեցինք ջերմատուն, որտեղ աշակերտները
ծանոթացան Երևանում տնկվող ծառերի ու բույսերի աճեցմանն ու խնամքին: Նրանք սիրով մասնակցեցին նաև տնկարանի աշխատանքներին:
Վստահ եմ, որ այցերի ընթացքում երեխաները ձեռք են բերում նոր գիտելիքներ:
Ծրագիրը լինելու է շարունակական նաև հաջորդ տարի: