ՊՍԺ-ի սեփականատեր և նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին մեկնաբանել է հարձակվող Կիլիան Մբապեի հնարավոր հեռանալու մասին լուրերը:

«Այս հարցին պետք է պատասխանեմ ամեն ամիս, ամեն շաբաթ և ամեն օր։ Նա նոր է երկարաձգել պայմանագիրը, մենք բոլորս երջանիկ ենք։ Թիմը ոչ մի խաղում չի պարտվել մրցաշրջանում, մենք արդեն վաճառել ենք 100 խաղ անընդմեջ հանդիպումների տոմսեր»,- Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Մբապեն հանդես է գալիս Ֆրանսիայի հավաքականի կազմում Կատարում ընթացող աշխարհի առաջնությունում: Հարձակվողը մասնակցել է Ավստրալիայի (4:1) և Դանիայի (2:1) նկատմամբ իր թիմի հաղթանակներին՝ այս հանդիպումներում խփելով երեք գնդակ։ Դա թույլ է տվել 23-ամյա Մբապեին Ֆրանսիայի հավաքականի գոլերում հասնել լեգենդար Զինեդին Զիդանի հետ:

 

 

627