
Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են կեղծիք տարածել: «Armenian TL» անվանումն ունեցող ֆեյսբուքյան էջն ադրբեջանական է, որն ապատեղեկատվություն է տարածում, փորձելով հայ հանրության մոտ խուճապ և ընկճվածություն առաջացնել։ Այն տեղեկատվություն էր տարածել, թե լրագրող Վարդան Օնանյանը Արցախում սպանվել է: Այս մասին տեղեկանում ենք Արթուր Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից:
«Ուշադրությու՛ն
Ֆեյսբուքյան այս՝ «Armenian TL» էջը ադրբեջանական է, որն ապատեղեկատվություն է տարածում, փորձելով հայ հանրության մոտ խուճապ և ընկճվածություն առաջացնել։
Մեր սիրելի ընկեր Վարդան Օնանյանը, «Կամավորական շարժում» ՀԿ-ի մարտիկների հետ մասնակցելով թեժ մարտի՝ ստացել է վիրավորում ոտքերից, երեկ բարեհաջող վիրահատվել է, կյանքին սպառնացող վտանգ չկա ու ապաքինվում է։ Բոլորս միասին առողջություն մաղթենք Վարդանին և բոլոր մեր հերոս վիրավորներին։
Հ.Գ. Միաժամանակ բոլորս բողոքարկենք այդ կեղծ էջը, որպեսզի փակվի»,- գրել է Եղիազարյանը։