Պրոբացիայի շահառուների համար նախադեպը չունեցող առաջին կենտրոնն է բացվել Արարատի մարզում, որը հնարավորություն կտա այլընտրանքային պատիժ կրողներին ձեռք բերել արդիական մասնագիտություններ: 

«Մասնագիտական վերապատրաստման կենտրոնի» բացումը քրեական արդարադատության ոլորտում Հայաստանի նոր քաղաքականության մի մասն է, որում իրավախախտների վերականգնումն ու հասարակության մեջ վերաինտեգրումը դիտվում են որպես պարտադիր բաղադրիչներ։ Կենտրոնը կյանքի է կոչվել Արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի համագործակցությամբ: Կենտրոնը հնարավորություն կտա պրոբացիայի շահառուներին վերաինտեգրվել հասարակությանը, ձեռք բերել նոր մասնագիտություն և գտնել աշխատանք: Որակավորված մասնագետները նրանց կսովորեցնեն կահույքի պատրաստում, կար, կոսմետոլոգիա և վարսահարդարում: Առավել մանրամասն` ներկայացվող տեսանյութում: 

675