Կատարում շարունակվում են ֆուտբոլի աշխարհի առաջնության 3-րդ տուրի F խմբի հանդիպումները։ Ալ Ռայանի «Ահմեդ բին Ալի» մարզադաշտում հանդիպեցին Խորվաթիան և Բելգիան։ Հանդիպումն ավարտվեց 0։0, և Խորվաթիայի հավաքականը դուրս եկավ փլեյ-օֆֆ։

Հանդիպման 18-րդ րոպեին, տեսադիտումից հետո, խաղից դուրս վիճակի պատճառով չեղարկվեց Բելգիայի դեմ նշանակված 11 մետրանոցը։ Խորվաթիայի հավաքականի պաշտպան Դեյան Լովրենի ուսը մի քանի սանտիմետր առաջ էր բելգիացի խաղացողից։

Բելգիան չկարողացավ դուրս գալ փլեյ-օֆֆ։

499