Իրանի իշխանությունները հայտարարել են, որ կվերանայեն հիջաբի պարտադիր կրման մասին օրենքը: Որոշումը երկու ամիս տեւած բողոքի արդյունքն է կանանց հագուստի դրես կոդի դեմ, որը պահանջում է, որ նրանք փակեն իրենց գլուխը հանրության առաջ:

«Եվ խորհրդարանը, և դատական ​​համակարգը աշխատում են այս հարցի շուրջ»,- ասել է Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին։ Նա, սակայն, չի ասել, թե կոնկրետ ինչ և ինչ ուղղությամբ են ծրագրում փոխել իշխանությունները։ Այլ նորություններ կարելի է սպասել մեկ-երկու շաբաթից, երբ վերլուծական խումբը կպատրաստի իր զեկույցը, շեշտել է գլխավոր դատախազը։

Իրանում 1983 թվականից օրենսդրորեն ամրագրված է հիջաբ կրելու պարտավորությունը, սակայն երկրում այս հարցում կոնսենսուս չկա։ Քննարկում է ընթանում պահպանողական և բարեփոխական շրջանակների միջև։ Առաջինները պնդում են, որ հիջաբը պետք է պարտադիր լինի, իսկ երկրորդներն առաջարկում են կանանց իրավունք տալ ընտրելու՝ ծածկե՞լ գլուխը, թե՞ ոչ։

Սեպտեմբերին Իրանի գլխավոր բարեփոխական կուսակցությունն արդեն առաջարկում էր վերացնել հիջաբի օրենքը։

Դեկտեմբերի 4-ին գլխավոր դատախազ Մոնթազերին հայտարարել է բարոյականության ոստիկանության լուծարման մասին, որի հետ կոնֆլիկտը հանգեցրեց Ամինիի մահվան։

649