
2022 թվականի 11 ամիսների ընթացքում (հունվարից նոյեմբեր) Ռուսաստանում գազի արդյունահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է գրեթե 12 տոկոսով (11,6 տոկոսով): Այս մասին հայտնում է «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով էներգետիկայի նախարարության իր աղբյուրներին։
Հրատարակության տվյալներով՝ այն կազմել է 612,9 մլրդ խմ։ Նշվում է, որ ընդհանուր դինամիկայի մեջ հիմնական ներդրումն է ունեցել «Գազպրոմից» արդյունահանման անկումը։
Դեկտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ «Գազպրոմի» գազի արդյունահանումը տարվա 11 ամիսների ընթացքում 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 19,4 տոկոսով։ Ծավալները կազմել են 376,9 մլրդ խմ։ Բացի այդ, կրճատվել է նաև ընկերության գազի պահանջարկը ներքին շուկայում (-5,6 տոկոս): Ընկերությունն ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ աշխարհում գազի պահանջարկի կրճատման առանցքային գործոնը Եվրամիությունում վառելիքի սպառման կրճատումն է։