Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պետք է ճիշտ որոշումներ կայացնի՝ ի պատասխան ինքնիշխան պետությունների դեմ ԱՄՆ-ի հիբրիդային պատերազմների։ Այդ մասին երկուշաբթի օրը Մոսկվայում կայացած կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի նիստում ասել է Իրանի Իսլամական խորհրդի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով Մեջլիսի հանձնաժողովի նախագահ Վահիդ Ջալալզադեն։

«Ամերիկացիների երկակի ստանդարտները միջազգային օրակարգի տարբեր հարցերի վերաբերյալ ինքնիշխան պետությունների դեմ, ինչպես նաև հիբրիդային նոր պատերազմները տարբեր երկրների դեմ ամենակարևոր հարցերն են, որոնք պետք է քննարկվեն Խորհրդարանական վեհաժողովում: Պետք է համապատասխան ճիշտ որոշումներ կայացվեն»,- ասել է նա։

Իրանը, ըստ խորհրդարանականի, դարձել է ԱՄՆ երկակի ստանդարտների զոհերից մեկը։ Պետությունները չպետք է հրաժարվեն ինքնիշխան զարգացումից, ընդգծել է Ջալալզադեն։ «Իրանը պատրաստ է զարգացնել երկկողմ և բարեկամական հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ շահերի վրա, և պատրաստ է զարգացնել շփումները իր հարևանների հետ ՀԱՊԿ-ում»,- ասել է նա։

286