Արարատ Միրզոյանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին պարգևատրել է ՀՀ ԱԳՆ պատվո մեդալով
Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԱՄՆ հարաբերություններում առկա դրական դինամիկան, այդ թվում` ակտիվ քաղաքական երկխոսության առումով:
Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Թրեյսիին հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար և այդ կապակցությամբ պարգևատրել դեսպանին ՀՀ ԱԳՆ պատվո մեդալով: Արարատ Միրզոյանը հաջողություններ է մաղթել Լին Թրեյսիին իր հետագա ծառայության մեջ:
07 Դեկտեմբեր, 2022 20:14
981
ԵՄ-ն ամփոփել է Հայաստանում արդարադատության բարեփոխումներին աջակցող ծրագրի երկրորդ փուլը
13 Հոկտեմբեր, 2026 17:17
Նախնական տվյալներով՝ զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով. ՊՆ
13 Հոկտեմբեր, 2026 15:19
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների վիճակահանության արարողությունը
12 Հոկտեմբեր, 2026 18:20